Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Հայաստանում անգամ ЖЭК-ի պետերն են անփոխարինելի

Հայաստանում անգամ ЖЭК-ի պետերն են անփոխարինելի
23.07.2024 | 12:57

ԱՄՆ-ից սովորելու բազմաթիվ բաներ կան, հատկապես եթե դա վերաբերում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորմանը, քաղաքական համակարգի հավասարակշռմանը, դատական արդարադատության հակակշիռներին (սա չի նշանակում, որ ԱՄՆ-ում դատական սխալներ չեն լինում)։

Բայց Հայաստանի քաղաքական դաշտի համար ամենակարևոր դասը այն է, որ կուսակցությունը իրական հակակշիռների վրա հիմնված համակարգ է, որտեղ ոչ մի նախագահ, առավել ևս, երկրի նախագահի ոչ մի թեկնածու անփոխարինելի չէ։

Ի տարբերություն սրա, Հայաստանում, չգիտես ինչու, անգամ ЖЭК-ի պետերն են անփոխարինելի:

Իսկ կուսակցությունների առաջնորդները` ամենամեծից մինչև ամենափոքրը (հանուն արդարության՝ ՀՅԴ-ն այս մասով բացառություն է), ոչ միայն անփոխարինելի են, այլև, ամեն անգամ ընտրությունները ձախողելով, նորից ու նորից նույն դեմքերով, նույն մաշված թեզերով, նույն թռուցիկներով դուրս են գալիս հրապարակ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4028

Մեկնաբանություններ